Ժողովրդավարությունը՝ մեր ընտրությունը
Ժողովրդավարությունը պարզապես քվեարկության իրավունք չէ, այլ կառավարման համակարգ, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին և գործում է ժողովրդի շահերի համար։ Ազգային Միացյալ Հայաստանը պարտավորվում է կառուցել իսկապես ժողովրդավարական Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը հաշվի է առնվում և պաշտպանվում է պարտքի զգացումով։
---Ժողովրդավարական արժեքներ և սկզբունքներ
2. Իրական մասնակցություն, ոչ թե ձևականություն
- Պետությունը պետք է ապահովի իրական, ոչ ձևական մասնակցություն՝ հանրային որոշումների կայացման բոլոր մակարդակներում։
- Զարգացնել մասնակցային ժողովրդավարության գործիքներ՝ ֆիզիկական և էլէկտրոնային հանրաքվեներ, բաց խորհրդակցություններ, հանրային լսումներ և մասնակցային բյուջեներ։
3. Թափանցիկ, հաշվետու և մասնագիտական կառավարում
- Պետական կառավարման հիմքը պետք է լինի մասնագիտական ծառայությունը, ոչ թե քաղաքական հավատարմությունը։
- Տեղադրել թվային կառավարման համակարգեր, որոնք կբարձրացնեն հաշվետվողականությունը և կկրճատեն կոռուպցիոն ռիսկերը։
- Պետական պաշտոնյան պետք է լինի ծառայող, ոչ թե տեր։
4. Կառավարման կենտրոնացում՝ արդյունավետության, ոչ թե գերիշխանության համար
- Պետական կառավարման մարմինների միջև անհրաժեշտ է հստակ դերաբաժանում և պատասխանատվության սահմանում։
- Կենտրոնական իշխանությունը պետք է ունենա ռազմավարական ուղղորդման դեր, իսկ համայնքները՝ գործնական ինքնակառավարում։
5. Կոռուպցիայի դեմ պայքար՝ որպես արժեք, ոչ թե քարոզչություն
- Կոռուպցիան ոչ միայն տնտեսական, այլև բարոյական չարիք է, որը քայքայում է պետական մտածողությունը։
- Պետք է ձևավորվի անհանդուրժողական մշակույթ՝ կոռուպցիայի, պաշտոնական ապօրինությունների և անպատասխանատվության նկատմամբ։
- Նոր սերնդի պետական ծառայողը պետք է դաստիարակվի ազնվության և ծառայողական բարոյականության արժեքներով։
6. Պետական ինստիտուտների կայունություն և արժանապատվություն
- Պետական կառույցների անկախությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտություններից։
- Անհրաժեշտ է ձևավորել իշխանությունների տարանջատման հավասարակշռված մոդել, որտեղ խորհրդարանը վերահսկում է կառավարությանը, իսկ կառավարությունը՝ պատասխանատու է ժողովրդի առաջ։
- Պետությունը պետք է հանդես գա ոչ թե որպես վարչարարություն, այլ որպես ազգային առաջնորդող ուժ։
7. Արդար և հավասար իրավունքների պետություն
- Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը պետք է գործնական դառնա, ոչ թե մանիպուլյատիվ։
- Արդարադատության համակարգը պետք է լինի ինքնիշխան, ժողովրդական վստահություն վայելող և ազգային արժեհամակարգին համահունչ։
Մեր տեսլականը
Մենք հավատում ենք այնպիսի ժողովրդավարությանը, որը ոչ թե թուլացնում է պետությունը, այլ կոփում է նրա հիմքերը։ Մենք կառուցում ենք այնպիսի պետություն, որտեղ ազատությունը չի վերածվում անպատասխանատվության, և իշխանությունը՝ կամայականության։
Ժողովրդավար Հայաստանը պետք է լինի՝
- իրավունքի, ոչ թե կամայականության պետություն,
- մասնակից քաղաքացիների, ոչ թե անտարբեր զանգվածի հանրապետություն,
- ուժեղ պետություն՝ հիմնված ժողովրդի վստահության և պատասխանատվության վրա։